Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դժգոհ է ֆուտբոլային դաշտում իր դիրքից, որն իր համար որոշել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բելինգհեմը կարծում է, որ կիսապաշտպանությունում հանդես գալով չի կարող դրսևորել իր բոլոր որակները։
Հատկապես անգլիացի ֆուտբոլիստի համար դժվար էր հարմարվել՝ հաշվի առնելով այն փաստը, որ նախորդ մրցաշրջանում նա բարձր ցուցանիշներ էր ցուցադրում՝ ավելի մոտ խաղալով հարձակմանը։
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին մասնակցել է 13 հանդիպման, դառնալով՝ մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: