«Բավարիան» հեըաքրքրված է «Լիլի» 24-ամյա հարձակվող Ջոնաթան Դեյվիդի ծառայություններով։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում։
Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբի ղեկավարությանը դուր է գալիս կանադացի ֆուտբոլիստի ցուցադրած ֆուտբոլը։ Բացի այդ, նրա պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը, ինչը բացում է նրան ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Ընդգծվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ եվրոպական առաջատար ակումբներ։ Մասնավորապես, ԶԼՄ-ներում ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ «Բարսելոնան» ակտիվորեն հետևում է հարձակվողին։
Այս մրցաշրջանում Դեյվիդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։