«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան համաձայնության է եկել ակումբի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականը երկարաձգելու շուրջ։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերի նոր բանակցություններից հետո այս գործարքը 99%-ով ավարտված է։ Ակումբի հետ Գվարդիոլայի պայմանագրի երկարաձգման մասին պաշտոնական հայտարարությունը շուտով պետք է տեղի ունենա։
Իսպանացի մասնագետն անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 2016 թվականից։ Գվարդիոլայի գործող աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ 53-ամյա մասնագետի գլխավորությամբ «քաղաքաբնակները» վեց անգամ դարձել են Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել Չեմպիոնների Լիգայում։