Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը պատրաստակամություն է հայտնել վերադառնալ Մադրիդի «Ռեալ», բայց ոչ որպես ֆուտբոլիստ։
«Ինձ համար «Ռեալի» հետ կապվելն այժմ ակտուալ չէ։ Բայց դա չի նշանակում, որ ես կյանքում այլևս երբեք ինչ-որ բան չեմ անի այս ակումբի հետ կամ որևէ ընդհանրություն դրա հետ չեմ ունենա։
Թե ինչ դերում պարզ կլինի։ Երևի իմ կարիերայի ավարտից մի քանի տարի հետո հայտնի կդառնա, թե ինչ ուղղությամբ կարող էի ինչ-որ բան ներկայացնել, թե ոչ, և արդյոք ակումբը նույնպես կարող է դա ներկայացնել ինձ։ Բայց ես չեմ բացառում, որ ինչ-որ պահի կվերադառնամ «Ռեալ»»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Կրոսը այս ամառ հայտարարեց կարիերան ավարտելու մասին։