Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Խավիեր Ագիրեն վնասվածք է ստացել Հոնդուրասի ընտրանու հետ Ազգերի լիգայի 1/4-րդ եզրափակչի առաջին խաղի ավարտից հետո։ Հանդիպումն ավարտվել է մեքսիկացիների պարտությամբ՝ 0։2 հաշվով։
Երբ մրցավարը հնչեցրել է եզրափակիչ սուլիչը, Հոնդուրասի մարզադաշտի տրիբունաներից երկրպագուները տարբեր առարկաներ են նետել, և գարեջրի տուփը դիպչել է Ագիրեի գլխին։
«Սա ֆուտբոլ է, և այլ բանի մասին խոսելն անիմաստ է, քանի որ ես դժգոհողներից չեմ»,- ասել է Ագիրեն մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով միջադեպը։
Don Javier Aguirre Moctezuma, mi fútbol. Le abren la cabeza de un botellazo y el tío hace como si nada. Luego hay otros que se pierden un partido porque se han cortado depilándose. pic.twitter.com/iGGwqny99h
— Rajadores del Fútbol (@RajadoresFutbol) November 16, 2024