Ժերար Պիկե. «Կարող էի հայտնվել «Յուվենտուսում»»

Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն հայտնել է, որ կարող էր հայտնվել «Յուվենտուսում»։

««Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած իմ վերջին տարում, մինչև «Բարսելոնա» վերադառնալը, ես կարող էի հայտնվել «Յուվենտուսում», բայց երբ տուն վերադարձա, վերջնական որոշում կայացրի:

Ես երեք տարի անցկացրեցի «Մանչեսթեր Յունայթեդում», տասնյոթ տարեկանում ժամանեցի ակումբ, այդ ժամանակ թիմն ուներ առաջնության մի քանի լավագույն կենտրոնական պաշտպանները՝ Վիդիչն ու Ֆերդինանդը: Մենք հաղթեցինք Չեմպիոնների Լիգան և Պրեմիեր Լիգան, բայց ես շատ չխաղացի»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։

«Մանչեսթեր Յունայթեդից» վերադառնալուց հետո Ժերար Պիկեն 14 տարի անցկացրեց «Բարսելոնայում» և կատալոնական ակումբի հետ նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները: