Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրում արտագնա խաղում ուժերը կչափի Լատվիայի ընտրանու դեմ:
Այսօրվա կայացած մամուլի ասուլիսում հանդիպման մասին է խոսել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը։
«Մեկնարկային կազմում կլինեն փոփոխություններ։ Հաշվի առնելով երեք օրը մեկ հանդիպում անցկացնելու փաստին։
Երկու թիմերի համար սա շատ կարևոր հանդիպում է։ Մեր միակ նպատակը՝ վաղը դրական արդյունք ապահովելն է»,- ասել է Սուրեն Չախալյանը։