Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական պաշտպան Գոնսալո Ինասիոն կարող է տեղափոխվել Անգլիա։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը:
Ըստ աղբյուրի՝ 23-ամյա պորտուգալացու նոր ակումբը կարող է լինել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անգլիական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հաջորդ տարվա առաջնահերթ տրանսֆերային թիրախ է նշել իր հայրենակցին։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Գոնսալոն անցկացրել է 10 հանդիպում, դառնալով՝ մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։