Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը ընտրություն է կատարել Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» միջև։ Այս մասին տեղեկացել է El Nacional-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրն ավելի շատ ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ, քան «Արքայական» ակումբ:
Իսպանացին կարող է մտածել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբային գրանցումը փոխելու մասին։ Ռոդրին հակված է վերադառնալ հայրենիք, որտեղ նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում»։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանն ընդամենը երեք հանդիպում է անցկացրել, որից հետո ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել։