ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին 2025 թվականի ամռանը կարող է լքել փարիզյան ակումբը, հայտնում է Fichajes-ը:
Ըստ աղբյուրի՝ 25-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը հազվադեպ է հայտնվում Լուիս Էնրիկեի թիմի մեկնարկային կազմում, ուստի ֆրանսիացու հեռանալը ավելի հավանական է համարվում։
Նշվում է, որ ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել Անգլիայում:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ՊՍԺ-ն Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» 95 միլիոն եվրո վճարեց Ռանդալ Կոլո-Մուանիի համար։