«Ֆեներբախչեի» Բրազիլացի ֆուտբոլիստ Ֆրեդը խոսել է ռասիզմի մասին։
«Սարսափելի է, որ դա դեռ տեղի է ունենում 2024 թվականին։ Բայց մենք չպետք է մտածենք, որ մենք միշտ զոհ ենք։ Պետք է համախմբվել՝ անկախ մաշկի գույնից, ռասայից, կրոնից։ Մենք բոլորս նույնն ենք, բոլորս էլ մարդ ենք։
Ֆուտբոլն այս առումով հզոր սպորտաձև է։ Բոլորը սիրում են ֆուտբոլը, այն ընդգրկում է ամբողջ աշխարհը։ Եկեք բոլորս պայքարենք ռասիզմին վերջ տալու համար։ Ֆուտբոլիստների ուղերձը կհասնի շատ մարդկանց:
Որոշ մարդիկ մի փոքր հետամնաց են և պաշտպանում են ռասիզմը, բայց ես հավատում եմ, որ որպես մարդկություն մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ:
Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք այլևս չենք լսի ռասիզմի մասին, բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք պետք է պայքարենք, կառչենք միասին և ուժեղ լինենք»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ֆրեդը, ով խաղում է «Ֆեներբախչեում»: