Քրիստիան Մոսկերան կհեռանա «Վալենսիայից»

«Վալենսիայի» պաշտպան Քրիստիան Մոսկերան, ամենայն հավանականությամբ, կմիանա այլ ակումբի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Լրագրող Ալեքս Սիլվեստրեի տեղեկություններով՝ «Վալենսիայի» ղեկավարությունը տեղեկացրել է ֆուտբոլիստին, որ ծրագրում են գումար աշխատել՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառելով նրան։

Նշվում է, որ «Վալենսիան» ֆինանսական դժվարությունների պատճառով պատրաստ կլինի բաց թողնել իր պաշտպանին 25 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա իսպանացին «Վալենսիայի» կազմում անցկացրել է 11 հանդիպում։

Մոսկերան արդեն իր նորամուտն է նշել ազգային հավաքականում։ Քրիստիանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։