Ռուբեն Ամորիմը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ կազմը արդարացում չպետք է լինի:
«Չեմ ուզում ասել, որ մեզ ժամանակ է պետք, քանի որ մենք երիտասարդ թիմ ենք։ Նրանք պատրաստ են։ Նրանք պատրաստ են գլուխ հանել «Մանչեսթեր Յունայթեդի» պահանջներից։ Նրանք պետք է պատրաստ լինեն, քանի որ այստեղ են։
Ակնհայտ է, որ դրա համար ժամանակ է պետք, եւ մենք կփորձենք հաղթել։ Բայց առաջին օրվանից պետք է սկսել առանց վախի, առանց մտածելու, որ նրանք սովոր չեն այսպես խաղալ։
Ես նման մտքեր չունեմ։ Նրանք սկսելու են առաջին իսկ օրվանից մեր գաղափարով, անկախ ամեն ինչից: Դա է նպատակը»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչը: