Կրիշտիանու Ռոնալդուն՝ Ռուբեն Ամորիմի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է պորտուգալացի մարզիչ Ռուբեն Ամորիմի՝ անգլիական գրանդի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակմանը։

Նա մանկունիանցիների ղեկին փոխարինեց հոլանդացի Էրիկ տեն Հագին։

«Ուզում եմ Ամորիմին և «Մանչեսթեր Յունայթեդին» ամենայն բարիք մաղթել», – 39-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու է տեղափոխվել Լիսաբոնի «Սպորտինգից»: Նա երեք տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել Անգլիայի բազմակի չեմպիոնի հետ։

Պրեմիեր լիգայի 11 տուրերի արդյունքներով «կարմիր սատանաները» վաստակել են 15 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։