Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի խաղում Լեհաստանին հաղթելուց հետո (5:1) պատասխանել է իր կարիերան ավարտելու հարցին։
«Ես շուտով կդառնամ 40 տարեկան… Ես պարզապես ուզում եմ հաճույք ստանալ: Քանի դեռ ես մոտիվացված եմ զգում, շարունակում եմ խաղալ։
Այն օրը, երբ մոտիվացված չզգամ, կավարտեմ կարիերաս»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ալ-Նասրի» հարձակվողն այս խաղում դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: Նա այժմ ունի 910 գոլ կարիերայում: