Ազգերի լիգայի 5-րդ տուրում Պորտուգալիան մրցեց Լեհաստանի հետ և հաղթեց 5:1 հաշվով:
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն այս խաղում դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ:
Այժմ Ռոնալդուն ունի 135 գոլ ազգային հավաքականում, նա այս ցուցանիշով ռեկորդակիրն է։
Երկրորդ տեղը զբաղեցնում է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 112 գոլով։