Հայտնի է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային թիրախը

Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Նիկո Ուիլյամսը շարունակում է մնալ կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է El Chringuito-ը։

«Բլաուգրանաները» չկարողացան պայմանագիր կնքել Ուիլյամսի հետ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Կատալոնական ակումբը Նիկոյին նշել են որպես հաջորդ ամառ առաջնահերթ թիրախ։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում եզրային հարձակվողը անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նիկոյի և «Ատլետիկի» միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2027 թվականի կեսերը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։