«Լիոնը» մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռացվել ֆրանսիական Լիգա 1-ից, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական թիմին արգելել են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տրանսֆերներ կատարել։
Եթե «Լիոնի» ֆինանսական վիճակը չբարելավվի, ակումբը անկախ մրցաշրջանի արդյունքներից կնահանջի երկրորդ դիվիզիոն։
Հիշեցնենք, որ «Լիոնը» 11 հանդիպումներից 18 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում։