«Ռոմայի» պաշտպան Մարիո Հերմոսոն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը։
«Այո, այո, ես տեսա այս տեղեկությունը մամուլում։ Ինձ համար մեծ բան է, որ ես ասոցացվում եմ նման մեծ ակումբի հետ։ Ես «Ռեալի» ակադեմիայում էի, ուստի շնորհակալ եմ նրանց այն ամենի համար, ինչ նրանք արեցին իմ զարգացման համար», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։
Անցած ամառ 29-ամյա Հերմոսոն կարիերայի ընթացքում առաջին անգամ լքեց Իսպանիան և տեղափոխվեց իտալական «Ռոմա»։ Նոր թիմի կազմում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է ինը հանդիպման և գոլ չի խփել։