«Լիվերպուլը» որոշում է կայացրել Մուհամեդ Սալահի ապագայի վերաբերյալ

«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը կարող է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ անգլիական թիմից՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։

Ինչպես հայտնում է լրագրող Ջեյմս Փիրսը սոցիալական ցանցերում, «Լիվերպուլը» մտադիր է պահել Սալահին՝ առաջարկելով նոր պայմանագիր։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք կողմերը կարող են պայմանավորվել աշխատավարձի, բոնուսների կառուցվածքի և պայմանագրի ժամկետի շուրջ։

Այս մրցաշրջանում Սալահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Transfermarkt-ը Սալահին նահատում է 55 միլիոն եվրո։