Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է ակումբ հնարավոր վերադարձի մասին։
Հիշեցնենք, որ անցած ամառ գերմանացի կիսապաշտպանն ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան՝ Գերմանիայի հավաքականի կազմում Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը մասնակցելուց հետո։
«Հաշվի առնելով «Ռեալի» հետ իմ մտերմությունը, ես երբեք չեմ բացառի, որ ապագայում ինչ-որ բան անեմ ակումբի հետ։ Մեր հարաբերությունները «Ռեալի» հետ միշտ առանձնահատուկ կլինեն»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Eindach mal Luppen-ը։
Կրոսը «Ռեալում» հանդես է եկել 2014-ից 2024 թվականներին։ Այս ընթացքում նա մասնակցել է 465 հանդիպման, որոնցում դարձել է 28 գոլի և 99 գոլային փոխանցման հեղինակ։