Սերխիո Ռամոսը նոր ակումբ կունենա

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:

Փաստն այն է, որ մադրիդցիները կադրային լուրջ խնդիրներ ունեն պաշտպանական գծում։ Սակայն տեղեկություններ հայտնվեցին մադրիդյան ակումբի՝ Ռամոսի ծառայություններից հրաժարվելու մասին։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, 38-ամյա Ռամոսը մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն։ Խոսքը ոչ թե «Ռեալի», այլ բրազիլական «Կորինտիանսի» մասին է։

Սերխիոն այժմ բանակցություններ է վարում այս ակումբի հետ։ Նշենք, որ ամառվանից Սերխիո Ռամոսը «Սևիլիայի» հետ պայմանագրի ավարտից հետո առանց ակումբային գրանցման է: