Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նշել է, թե իր նվաճած բազմաթիվ գավաթներից որն է ամենաթանկը համարում։
Այս ամառ կիսապաշտպանը դարձավ «Լոս Բլանկոսի» պատմության ամենատիտղոսակիր խաղացողը՝ նա թիմի հետ նվաճել է 27 տիտղոս։
«Ինձ ամենաշատը հետաքրքրում են թիմային գավաթները: Եթե ես ընտրեի մեկը, որով ես ամենից շատ հպարտ եմ, դա կլիներ 2014 թվականի Չեմպիոնների լիգան:
Այդ մրցաշարն իսկապես յուրահատուկ էր թիմի, ամբողջ ակումբի և երկրպագուների համար: Եվ սա «Ռեալի» տասներորդ հաղթանակն էր Չեմպիոնների լիգայում, և 10-ն իմ ամենասիրելի թիվն է»,- 39-ամյա խորվաթի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։