Կիլիան Մբապպեն նշել է իր առաջնահերթությունները մոտ ապագայում։

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն նշել է իր առաջնահերթությունները մոտ ապագայում։

GFFN-ի փոխանցմամբ՝ 25-ամյա հարձակվողը մտադիր է Ֆրանսիայի հավաքականի փոխարեն իր ուշադրությունը կենտրոնացնել Արքայական ակումբի վրա։

Առաջիկա ամիսներին Մբապեն ցանկանում է բարելավել իր խաղը մադրիդյան գրանդում, որտեղ նրանից շատ ավելին են ակնկալում, քան նա այժմ ցույց է տալիս:

Հիշեցնենք, որ Կիլիանը գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի որոշմամբ չի հրավիրվել ազգային հավաքական նոյեմբերյան հավաքին։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է վեց գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։