Հայտնի են դարձել «Բարսելոնայի» վնասվածք ստացած ֆուտբոլիստների` խաղադաշտ վերադառնալու ժամկետները:
Կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն կապաքինվի մինչև դեկտեմբերի կեսերը, իսկ եզրային հարձակվող Ֆերան Տորեսը սպասվում է, որ հասանելի կլինի այս ամսվա վերջին, ըստ լրագրող Ֆերնանդո Պոլոյի:
Կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան գրեթե ապաքինվել է եւ կկարողանա մասնակցել «Սելտայի» դեմ հաջորդ հանդիպմանը։
Լամին Յամալը մարզավիճակ ձեռք կբերի «Սելտայի» և «Բրեստի» հետ խաղերի միջև։ Անդրեաս Քրիստենսենի վերադարձը նախատեսված է հունվարին։ Անսու Ֆաթին կկարողանա խաղալ մոտ մեկ ամսից։
«Սելտա Վիգո»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին։ Երեք օր անց Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը Չեմպիոնների լիգայում կհյուրընկալվի «Բրեստին»: Ամսվա եզրափակիչ խաղում «Բլաուգրանան» տանը կխաղա «Լաս Պալմասի» հետ: