Անդրես Ինյեստան ֆուտբոլային ակումբ է գնել

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Անդրես Ինյեստան դարձել է Դանիայում գտնվող «Հելսինգոր» ֆուտբոլային ակումբի սեփականատերը։

«Ֆուտբոլը և ընդհանրապես սպորտը ինձ իսկապես գրավում է: Ցանկանում եմ այս ակումբ բերել իմ փորձը, որը կուտակվել է իմ ողջ կարիերայի ընթացքում։

Կփորձեմ բարելավել և զարգացնել թիմը»,- Անդրես Ինյեստայի խոսքերն է փոխանցում Sport TV2-ը։

Հարկ է նշել, որ Հելսինգորը հանդես է գալիս Դանիայի երրորդ ուժեղագույն դիվիզիոնում։ Ակումբը հիմնադրվել է 2005 թվականին։