«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հերթական անգամ աչքի է ընկել Նորվեգիայի հավաքականի կազմում։ Աստղային խաղացողը Ազգերի լիգայի ընթացիկ հանդիպման 45-րդ րոպեին գրավել է Սլովենիայի դարպասը։
Այժմ 24-ամյա հարձակվողն ազգային հավաքականի կազմում անցկացրած 38 խաղում խփել է 35 գոլ։ Նա միջազգային մակարդակում խփած գոլերի քանակով գերազանցել է լեգենդար Դիեգո Մարադոնային, ով Արգենտինայի հավաքականի կազմում 91 խաղում 34 անգամ գրավել է մրցակիցների դարպասը։
Էրլինգ Հոլանդը Նորվեգիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2019 թվականի սեպտեմբերին։ «Մանչեսթեր Սիթիի» հարձակման առաջատարը Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության հինգ խաղում դարձել է չորս գոլի հեղինակ։