Դավիդ Ռայան նշել է, թե որ դարպասապահն է իր ոգեշնչման աղբյուրը

Լոնդոնի «Արսենալի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Ռայան նշել է, թե ով է իր կուռքը դարպասապահների շարքում։

«Զինագործների» 29-ամյա ֆուտբոլիստն առանձնացրել է Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին։

«Ես հիանում էի Կասիլյասի ռեֆլեքսներով, նրա կատվի նման թռիչքներով, նրա աուրայով։ «Ռեալում» խաղալով՝ նա կարող էր ամբողջ հանդիպման ընթացքում անգործ մնալ, իսկ 90-րդ րոպեին կատարել վճռորոշ սեյվը և հաղթանակ բերել թիմին։

Դրան հասնելը շատ դժվար է, բայց դա աներևակայելի կարևոր հմտություն է թոփ ակումբի կամ բարձրակարգ թիմի համար»,- Ռայայի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն: