Կերտիս Ջոնսը գոլով նշեց նորամուտը Անգլիայի հավաքականի կազմում

«Լիվերպուլի» կիսապաշտպան Կերտիս Ջոնսը նորամուտը նշեց Անգլիայի հավաքականի կազմում։

23-ամյա ֆուտբոլիստը Ազգերի Լիգայի Հունաստանի դեմ խաղում վերջնական հաշիվը սահմանեց ցուցատախտակի վրա՝ 83-րդ րոպեին երրորդ անպատասխան գդակն ուղարկելով մրցակցի դարպասը։ Ըստ Opta-ի, Ջոնսը դարձավ «Լիվերպուլի» առաջին ներկայացուցիչը 42 տարվա ընթացքում, ով գոլ խփեց Անգլիայի հավաքականի իր դեբյուտում:

Կերտիս Ջոնսը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 146 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։