WhoScored-ը կազմել է Պրեմիեր Լիգայի 2024 թվականի սկզբից ի վեր լավագույն միջին վարկանիշ ունեցող ֆուտբոլիստների ցուցակը։
Վարկանիշը գլխավորում է «Արսենալի» վինգեր Բուկայո Սական, ում ելույթները ալգորիթմներով գնահատվում են 7,84 միավոր։
Երկրորդ տեղը զբաղեցնում է «Չելսիի» խաղացող Քոուլ Պալմերը (7,77), իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին (7,66), որը ներկայացնում է «Մանչեսթեր Սիթին»։
Չորրորդը Կևին դե Բրույնեն է «Մանչեսթեր Սիթիից» (7.61), հինգերորդը՝ Մարտին Էդեգորը «Արսենալից» (7.49):
Վեցերորդ տեղը կիսում են Բրունո Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ») , Կայ Հավերցը («Արսենալ»), Էբերեչի Էզեն («Քրիսթալ Փելաս») և Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի» )՝ 7,47-ական։ Տասնյակը եզրափակում է «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը՝ 7,41: