«Բարսելոնան» մտադիր է ամրապնդել ձախ պաշտպանի դիրքը և դիտարկում է «Բավարիայի» 24-ամյա պաշտպան Ալֆոնսո Դևիսին, «Բենֆիկայի» 21-ամյա ֆուտբոլիստ Ալվարո Կարերասին և «Ֆեյենորդի» 22 ամյա Ուգո Բուենոյին ձեռք բերելու տարբերակները։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը հասկանում է, որ իրենց համար դժվար կլինի պայմանագիր կնքել Դևիսի հետ, ում պայմանագիրը «Բավարիայի» հետ լրանում է առաջիկա ամռանը, քանի որ նա ավելի մեծ աշխատավարձ է խնդրելու, ինչպես նաև ավելի շատ հակված է տեղափոխվել «Ռեալ»։