Դիդյե Դեշամը` Կիլիան Մբապպեի խնդիրների մասին

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի խնդիրների մասին։

«Չկա պատիժ։ Սա փաստ է։ Նա ծանր վիճակում է, ես աջակցում եմ նրան։ Նա իր կարիերայի ամենաերջանիկ շրջանը չի ապրում։

Չնայած ամեն ինչին, նա ուզում էր գալ։ Կարծում եմ, որ հիմա նրա համար ավելի լավ է: Բոլորը կարող են դժվար շրջան անցնել։ Կա և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական կողմ:

Միշտ մեկնաբանություններ կան՝ ես ինչ-որ բան ասում եմ, թե ոչ։ Ուստի ես փորձում եմ ուշադիր ընտրել իմ խոսքերը: Կամ ես ինչ-որ բան եմ ասում, կամ չեմ ասում: Չեմ լռել, բայց չեմ խառնվի քննարկումներին»,- Դեշամի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Դեշամը որոշել էր Կիլիան Մբապպեին չհրավիրել Ազգերի լիգայի՝ Իսրայելի և Իտալիայի հետ հանդիպումներին։