Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը հետաքննություն է սկսել անգլիացի մրցավար Դեյվիդ Քութի նկատմամբ։
Պատճառը համացանցում հայտնված տեսանյութն է, որտեղ մրցավարը վիրավորանքներ է հնչեցնում «Լիվերպուլի» և մերսիսայդցիների նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հասցեին։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«ՈւԵՖԱ-ն էթիկայի և կարգապահական պատասխանատու է նշանակել՝ գնահատելու, թե արդյո՞ք մրցավար Դեյվիդ Քութը խախտել է ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնները:
Այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
Ներկայումս Անգլիայում մրցավարության համար պատասխանատու կազմակերպությունը Քութին հեռացրել է աշխատանքից։