«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպանի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Զագրեբի «Դինամոյի» 21-ամյա կիսապաշտպան Մարտին Բատուրինայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» կարող են ձեռք բերել խորվաթ ֆուտբոլիստին ձմռանը:

Ըդգծվում է, որ անգլիական ակումբի սկաուտները բազմիցս հետեւել են կիսապաշտպանին։

«Դինամոն» Բատուրինայի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդից» կարող է պահանջել 20 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը:

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։