Հայաստանի հավաքականը տանը պարտվեց Ֆարերյան կղզիների ընտրանուն

Ազգերի լիգայի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Ֆարերյան կղզիների ընտրանու դեմ։

Խաղը ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը 33-րդ րոպեին խփեց հյուրերի ավագ Վիլյորմուր Դավիդսեն 11 մետրանոց հարվածից։

Ընդհանուր առմամբ մեր ընտրանին ուներ խաղային առավելություն, սակայն այդպես էլ չհաջողվեց հավասարեցնել հաշիվը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը C խմբում 4 միավորով երկրորդ տեղում է, իսկ Ֆարերյան կղզիներ ընտրանին 6 միավորով երկրորդ տեղում է։