«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտին լքել լևերկուզենյան ակումբը, չնայած նրան, որ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետի «Բայերից» հեռանալու հիմնական պատճառն այն է, որ նա ցանկանում է ղեկավարել ավելի հավակնոտ սպորտային նախագիծ և պարբերաբար մասնակցել եվրագավաթներին։
Ընդգծվում է, որ Ալոնսոն այժմ դիտարկում է կարիերան շարունակելու երկու տարբերակ։ Առաջնահերթությունը տրվում է Մադրիդի «Ռեալին», որի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չափազանց շահագրգռված է 42-ամյա մարզչին հրավիրելու հարցում։ Սակայն Ալոնսոն չի բացառում «Բավարիայի» տարբերակը, որոնք նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում իր նկատմամբ։