Ազգերի լիգայի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Ֆարերյան կղզիների ընտրանուն։
Առաջին կեսից հետո մեր ընտրանին պարտվում է՝ 0։1 հաշվով։
Հանդիպման 33-րդ րոպեին հյուրերի ավագ Վիլյորմուր Դավիդսեն 11 մետրանոցից առաջ մղեց իր թիմին։
Ընդհանուր առմամբ մեր ընտրանին առաջին խաղակեսում ուներ խաղային առավելություն, սակայն մեր տղաներին չհաջողվեց պահերը գոլերի վերածել։