Քոուլ Պալմեր․ «Ես չէի ցանկանում, ինձ համոզեցին»

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը վերհիշել է, թե ինչպես կատարվեց իր տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթիից»։

Երիտասարդ անգլիացին կանոնավոր խաղային պրակտիկա չի ստացել «Քաղաքայինների» կազմում, ուստի 2023 թվականի ամառվա վերջում 47 միլիոն եվրոյով վաճառվել է «Չելսիին»։

«Ես նույնիսկ մտադիր չէի գնալ «Չելսի»։ Ինձ համոզեցին։ Հիշում եմ, թե ինչպես էին լուրեր հայտնվում էին, որ ակումբները փորձում էին պայմանավորվել իմ տրանսֆերի արժեքի շուրջ»,- ասել է կիսապաշտպանը GQ-ին տված հարցազրույցում։

«Չելսիում» Քոուլ Պալմերը արագ դարձավ առանցքային խաղացող: Ընդհանուր առմամբ, 22-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 58 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։