Մարկո Մատերացին նշել է, թե անգլիական որ ակումբները կարող է գլխավորել Սիմոնե Ինձագին

Իտալացի հայտնի նախկին պաշտպան Մարկո Մատերացին կարծում է, որ Անգլիայի առաջնության գրանդները կարող են հետաքրքրություն ցուցաբերել Սիմոնե Ինձագիի նկատմամբ։

Մարզիչը տպավորիչ աշխատանք է կատարում Միլանի «Ինտերում», և արդեն նրան կապում են Անգլիա տեղափոխվելու հետ: Ինքը՝ մասնագետը, խոստովանել է, որ իրեն այնքան էլ չի հետաքրքրում ակումբի փոփոխությունը։

«Ես «Ինտերի» երկրպագու եմ և հուսով եմ, որ Ինձագին կմնա, քանի որ նա դեռ չի ավարտել իր աշխատանքը այստեղ: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ նա ճիշտ թեկնածու է Պրեմիեր Լիգայի որոշ ակումբների համար։

Արտետային կարելի է համարել Անգլիայի լավագույն մարզիչներից մեկը, բայց ես կարծում եմ, որ «Արսենալն» այն ակումբն է, որը կսազեր Սիմոնեին: Միգուցե «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես լավ մարզավիճակում լիներ Ինձագիի օրոք:

«Մանչեսթեր Սիթին» ևս կարող է դիտարկել նրան գլխավոր մարզչի պաշտոնի համար, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ պլաններ ունի Պեպ Գվարդիոլան»,- Մատերացիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։