«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը հիշել է Եվրո 2024-ը: Մրցաշարի առաջին երկու հանդիպումներում Պալմերը պահեստայինների նստարանին անցկացրել է 90 րոպե։
«Անկեղծ ասած` ամոթ էր։ Չասեմ, որ թիմակիցներս լավը չէին։ Պարզապես իմ անցկացրած մրցաշրջանից հետո թվում էր, թե ինչ-որ բան այն չէ:
Երբ ես չխաղացի առաջին երկու խաղերում, և թիմը դաշտում պայքարում էր, ես մտածեցի՝ «Ինչո՞ւ»: – ասել է Պալմերը GQ-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունում դուրս եկավ եզրափակիչ, սակայն այնտեղ 1։2 հաշվով պարտվեց Իսպանիային։
Եզրափակչում «Երեք առյուծների» դարպասը խփեց Քոուլ Պալմերը, ով փոխարինման էր դուրս եկել։