Լոնդոնի «Թոթենհեմի» եզրային պաշտպան Պեդրո Պորրոն խոսել է Մադրիդի «Ռեալի»՝ իր հանդեպ ունեցած հետաքրքրության մասին։
«Իհարկե, սա հաճոյախոսություն է ինձ համար, բայց հիմա ես կենտրոնացած եմ այլ բանի վրա: Իմ նկատմամբ հետաքրքրությունը լավ կատարված աշխատանքի արդյունք է, քանի որ ինձ նկատել է աշխարհի լավագույն ակումբներից մեկը»,- Պորրոյի խոսքերն է մեջբերում ElDesmarque-ը։
Իսպանացի պաշտպանը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 13 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Պորրոյի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: Transfermarkt-ի մասնագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո։