Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի մամուլի ասուլիսը։
«Մենք ունեցել ենք երեկ մեկ մարզում որը լիարժեք է եղել և բոլորը ներկա են եղել։
Մենք աշխատել ենք բալանսավորված` բոլոր դիրքերում ունեցած խնդիրների ուղղման համար, թե՛ պաշտպանությունում, թե՛ կիսապաշտպանությունում և հարձակման գծում։
Այնպես ենք արել, որ ֆուտբոլիստները շատ չծանրաբռնվեն մարզման ժամանակ։ Իրոք մեկ օրը շատ քիչ է, սակայն հուսով եմ` վաղը անթերի կլինենք», – ասել է Սուրեն Չախալյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին կհյուրընկալի Ֆարերյան Կղզիների հավաքականին։