Սուրեն Չախալյանը` Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի մամուլի ասուլիսը։

Սուրեն Չախալյանը անդրադարձել է Նորբերտո Բրիազկո Բալեկյանին հավաքական չհրավիրելուն։

«Այս միջազգային դադարի ժամանակ Բալեկյանի մասին չեմ մտածել, քանի որ դժվար էր նրան հրավիրել այս կարճ հատվածում։

«Նա բավական երկար ճանապարհ է անցնում հավաքականի ճամբարին միանալիս։ Դրա համար ընտրել ենք նրանց ում ընտրել ենք», – ասել է Սուրեն Չախալյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին կհյուրընկալի Ֆարերյան Կղզիների հավաքականին։