Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի մամուլի ասուլիսը։
Սուրեն Չախալյանը անդրադարձել է հայ երկրպագուների սպասելիքներին։
«Երբ պարտվում է թիմը նրանք իրավունք ունենք դժգոհելու, բայց ես հավատում եմ որ վաղը մեր 12-րդ ֆուտբոլիստը մեզ կօգնի այնպես, ինչպես այս խմբի առաջին խաղի ժամանակ և ինչպես միշտ», – ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին կհյուրընկալի Ֆարերյան Կղզիների հավաքականին։