Սուրեն Չախալյանը` Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակցի մասին

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի մամուլի ասուլիսը։

Սուրեն Չախալյանը խոսել է Ֆարերյան Կղզիների դեմ հանդիպումից ունեցած սպասելիքների մասին։

 

«Ֆարերյան կղզիների թիմը լավ թիմ է։ Ֆուտբոլում շատ բան է փոխվել, եթե նայենք նրանց արդյունքները, կհամոզվենք։

Մենք մեծ հարգանքով ենք մոտենում մրցակցին և ամեն ինչ կանենք, որ հաղթենք, թե ինչպես, կտեսնենք վաղը», – ասել է հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին կհյուրընկալի Ֆարերյան Կղզիների հավաքականին։ Խաղը կկայանա 21:00-ին։