Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի մամուլի ասուլիսը։
Հովհաննես Համբարձումյանը պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի վերաբերյալ հարցին։
«Ես կարծում եմ, որ հանդիպումները պետք է հաղթանակով ավարտել, մնացածը արդեն ֆեդերացիան պետք է որոշի, թե ինչպիսի մարզիչ պետք է ունենանք», – ասել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին կհյուրընկալի Ֆարերյան Կղզիների հավաքականին։