Սուրեն Չախալյան. «Ես կայացրել եմ այս որոշումը, որպեսզի հավաքականի կողքին լինեմ այս ծանր պահին»

Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի մամուլի ասուլիսը։

Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը խոսել է իր հասցեին հնչող հնարավոր քննադատությունների մասին։

«Մեր հավաքականը այսօր ծանր վիճակում է, և ես կայացրել եմ այս որոշումը, որպեսզի հավաքականի կողքին լինեմ այս ծանր պահին։

Գովասանքի կամ քննադատության խոսքեր կլինեն, թե չեն լինի, դա երկրորդական է։ Առաջնայինը հավաքականի կողքին լինելն է», – ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին կհյուրընկալի Ֆարերյան Կղզիների հավաքականին։