«Ինտեր Մայամին» կարող է բարձր վարկանիշ ստանալ աշխարհի ակումբային առաջնության վիճակահանության ժամանակ:
Չնայած՝ թիմը դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից 1-ին շրջանում, Դեյվիդ Բեքհեմին պատկանող ֆրանշիզը կարող է A1 տեղ գրավել հաջորդ ամառ ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարի վիճակահանության մեջ, գրում է The Times-ը։
Ենթադրվում է, որ «Ինտեր Մայամին» հյուրընկալող թիմերի շարքում է: ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն երեք շաբաթ առաջ հայտարարեց, որ «Ինտեր Մայամին» իրավունք կստանա այն բանից հետո, երբ թիմը նվաճի «Նախագահների վահան» գավաթը, որը տրվում է Արևելյան և Արևմտյան կոնֆերենցիաների լավագույն արդյունք ունեցող թիմին կանոնավոր մրցաշրջանի ավարտին:
Ենթադրվում է, որ ՖԻՖԱ-ն ցանկանում էր ապահովել Մեսսիի մասնակցությունը՝ հովանավորներ և հեռարձակողներ ներգրավելու համար։ Ղեկավար մարմինը դեռ չէր հայտարարել, թե ով է ստանալու մրցաշարի հեռարձակման իրավունքը և չէր ցանկանում ռիսկի դիմել Մայամիի «Ինտերը» MLS-ի չեմպիոն չթագադրվելու համար: