Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, այժմ Սաուդյան Արաբիայի «Ալ-Կադիսիայի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիի «Ոսկե գնդակը» նվաճելու մասին։
«Ես շատ ուրախ եմ Ռոդրիի և նրա հաղթանակի համար, բայց հաստատ «Ոսկե գնդակը» կտայի Վինիսիուսին, ում ես համարում եմ լավագույնն այս պահին»,- Նաչոյի խոսքերը մեջբերում է Madrid Universal-ը X սոցիալական ցանցում:
Ռոդրին 2008 թվականից ի վեր դարձել է Պրեմիեր Լիգայի առաջին ֆուտբոլիստը, ով ստացել է «Ոսկե գնդակը»։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը համապատասխան քվեարկությամբ զբաղեցրել է երկրորդ տեղը։