Սաուդյան «Ալ-Քադիսիյաի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի լավագույն փուլի մասին։
«Եթե ես ընտրեի իմ ֆուտբոլային կարիերայի լավագույն պահը, ես կընտրեի «Բարսելոնան»: Շատ պահեր կան, որոնք ուզում եմ ընդմիշտ հիշել, բայց ամենից առաջ ես կընտրեի երկրպագուների սերը»,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Օբամեյանգը «Բարսելոնայում» հանդես է եկել 2022 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր: Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Բացի կատալոնական ակումբի կազմում հանդես գալուց, գաբոնցին հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», «Լիլում», «Մարսելում», «Դիժոնում», «Միլանում», «Մոնակոյում», «Չելսիում», «Արսենալում» և «Սենտ Էթյենում»:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 10 անգամ խաղացել է «Ալ-Կադիսիայի» կազմում և դարձել 5 գոլի հեղինակ։